ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների շուրջ 47 տոկոսը հավանություն Է տալիս Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կտտանքների մեթոդներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Rasmussen Reports ընկերության անցկացրած հարցումը:

 

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեն դեկտեմբերի 9-ին հրապարակել Է ավելի քան 500 Էջ այն զեկույցից, որը բաղկացած է 6 հազար Էջից: Դրանում ներկայացված են նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի (2001 – 2009) օրոք ԿՀՎ-ի մի շարք չարաշահումներ, ներառյալ կտտանքները եւ իշխանությունների եւ հասարակության ապաիրազեկումը:

 

ԿՀՎ-ի կտտանքներին հավանություն է տվել հարցվածների 47 տոկոսը, 33 տոկոսը դեմ Է արտահայտվել, 20 տոկոսը ձեռնպահ Է մնացել:

 

Բացի դրանից, հարցման մասնակիցների 49 տոկոսը հայտարարել Է, որ ԿՀՎ-ի հարցաքննությունների եւ կտտանքների շնորհիվ «ստացվել Է արժեքավոր տեղեկատվություն, որն ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին օգնել Է ահաբեկչության դեմ պայքարում»: Օգոստոսին նույն կարծիքին Էր 51 տոկոսը:

 

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 23 տոկոսը կարծում Է, որ «այդ մեթոդները չեն նպաստում արժեքավոր տեղեկատվություն ստանալուն», իսկ 28 տոկոսը չի կարողացել ճշտել իր դիրքորոշումը:

 

Ընտրանքը կազմել Է հազար մարդ, հարցումը կատարվել Է դեկտեմբերի 9 – 10-ը:

 

Սենատի կոմիտեի հրապարակած փաստաթուղթը բովանդակում Է տեղեկատվություն այսպես կոչված ջրով տանջաքննության, որը նմանակում Է ջրահեղձում, քնի զրկման, հարկադրական կերակրման եւ հարցաքննությունների այլ դաժան մեթոդների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: