Մոսկվայում կատարված նոր դեպքերի գրեթե կեսը 45 տարեկանից ցածր է, հայտնել է մայրաքաղաքի՝ կորոնավիրուսային իրավիճակը դիտարկող և վերահսկող գործադիր շտաբը։ Ուրբաթ օրվա տվյալներով՝ մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1,124 նոր դեպք: Մինչ օրս Մոսկվայում գրանցվել է 7822 դեպք:
«Նոր դեպքերի 43%֊ը 18-45 տարեկան մարդիկ են, 36,5%-ը՝ 46-65 տարեկան, ևս 15% -ը՝ 65-ից բարձր, իսկ ավելի քան 3.5% -ը՝ 80-ից բարձր»,֊ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ դեպքերի 5,5% -ը երեխաներ են: