ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին աշխատանքից հեռացնել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո, գրում է Kommersant-ը։
Նախկինում արգելվում էր աշխատանքից հեռացնել 14 տարեկանից փոքր երեխաներին միայնակ մեծացնող աշխատողներին։ 2023 թվականի օգոստոսին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մի խումբ սենատորների և պատգամավորների կողմից ներկայացվել է օրինագիծ, որն այս դեպքում տարիքային շեմը բարձրացնում է մինչև 16 տարի: Նախաձեռնության հեղինակները պարզաբանել են, որ երեխաները սովորաբար հանրակրթություն են ստանում մինչև 16 տարեկանը, ուստի նրանց միայնակ ծնողները լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն պետության կողմից։ Պետդուման օրենքը ընդունել է հունվարին։