Բրիտանացիների կեսից ավելին, որոնց երկիրը «Իսլամական պետության» դեմ գործող միջազգային կոալիցիայի մաս Է կազմում, ողջունում Է ավիահարվածները ԻՊ-ի դիրքերին: Դրա հետ մեկտեղ դաշինքի մեջ մտնող, բայց ռմբակոծումնների հետ անմիջական հարաբերություններ չունեցող Գերմանիայի բնակիչների երկու երրորդը դեմ Է իրենց ռազմաօ դային ուժերի մասնակցությանը հատուկ գործողություններին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են այն հարցման տվյալները, որը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության պատվերով 2014 թվականի նոյեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակաշրջանում Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում անցկացրել Է British Polling Council –ի մեջ մտնող ICM Research ընկերությունը: Հարցման համար ընտրվել Է 2987 մարդ:
2014 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթնաժողովից հետո հայտարարվել Էր ԻՊ-ի դեմ պայքարելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու մասին: Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներին եւ պաշտպանության նախարարներին առաջարկվել Էր միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային: Ներկայում, ըստ Վաշինգտոնի տեղեկատվության, այն ներառում Է ավելի քան 60 պետություն: Միավորման ուժերը ավիահարվածներ են հասցնում Իրաքում եւ Սիրիայում խմբավորման դիրքերին: Ընդսմին Սիրիայի իշխանությ ունները այդ գործողությունն իրականացնելու թույլտվություն չեն տվել:
Ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, հարցված եվրոպացիների ուղիղ կեսը հավանություն Է տալիս Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներին իրենց երկրների մասնակցությանը:
Առավել ագրեսիվորեն են տրամադրված Մեծ Բրիտանիայի բնակիչները, որտեղ ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումները պաշտպանում Է հարցվածների 65 տոկոսը:
Գերմանիայի բնակիչների վերաբերմունքն արմատապես տարբերվում Է. այստեղ հարցվածների 61 տոկոսը դեմ Է ավիահարվածներին, եւ միայն 35 տոկոսն Է պատրաստ աջակցելու դրանց: Ֆրանսիայում առավել մեծ Է նրանց բաժինը, ովքեր դժվարանում են պատասխանել այդ հարցին՝ 19 տոկոս:
Բրիտանացիները նաեւ աջակցում են ԻՊ-ի դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսելուն. 53 տոկոսը «կողմ» Է արտահայտվել, 12 տոկոսը՝ դժվարացել Է պատասխանել այդ հարցին:
Գերմանացիները շարունակում են մնալ խաղաղ դիրքերում. հարցվածների երեք քառորդը դեմ Է ցամաքային գործողությանը: Հարցմանը մասնակցած Ֆրանսիայի բնակիչների կարծիքները բաժանվել են. հարցվածների 47 տոկոսը կողմ Է ցամաքային առաքելությանը, 38 տոկոսը դեմ Է արտահայտվել:
Բացի այդ, հարցված եվրոպացիների 60 տոկոսը զգուշանում Է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին իրենց երկրների մասնակցության պատճառով ուժեղանան արմատական իսլամիստների սպառնալիքները ԵՄ-ի նկատմամբ:
Ֆրանսիայում իսլամիստների կողմից վտանգի աճի հարցում վստահ Է բնակչության միայն 45 տոկոսը, Մեծ Բրիտանիայում սպառնալիքի հնարավոր ուժեղացմանը համաձայն Է բնակիչների 66 տոկոսը, Գերմանիայում՝ քաղաքացիների 68 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: