Հայաստանը հստակ ի ցույց է դնում արտաքին քաղաքականությունում կողմնորոշումը փոխելու իր մտադրությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հստակ է, որ դա արվում է Արևմուտքի առաջարկով կամ խորհրդով։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և օգնության նախկին մակարդակը, և ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում ռեցիդիվի ռիսկերը պահպանվում են։
«Այս առումով Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է տարածաշրջանը վերածելու կայունության և բարգավաճման գոտու՝ հիմնված բոլոր տարածաշրջանների և նրանց հարևանների շահերի հավասարակշռության վրա»,– նշել է նա։