Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է անշեղորեն աճել: Այդ մասին վկայում են «Լեւադա կենտրոնի» սոցիոլոգիական հարցումները:

 

Հունիսին երկրի նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների արդեն 86 տոկոսը: Մայիսին ի պաշտպանություն Պուտինի հանդես Էր գալիս հարցվածների 83 տոկոսը, ապրիլին՝ 82 տոկոսը, իսկ մարտին՝ Պուտինի գործունեությանը աջակցում Էր ռուսաստանցիների 72 տոկոսը:

 

Միաժամանակ կես տարվա ընթացքում նախագահի աշխատանքից դժգոհողների թիվը 34 տոկոսից կտրուկ կրճատվել Է մինչեւ 13 տոկոս:

 

«Լեւադա կենտրոնի» տվյալներով՝ Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը առավելագույն նշագծին Է հասել 2000 թվականից ի վեր, երբ նա առաջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ: