Համաձայն "Quinnipiac" համալսարանի կատարած հետազոտությունների ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Այս մասին գրում է "gazeta.ru"-ն հղում անելով "The Telegraph"-ին: Հարցվածներից կեսից ավելին բավարարված չէ նախագահի աշխատանքից:
Ամերիկացիներն առաջին անգամ հայտնեցին նաև այն կարծիքը, որ Օբաման վստահելի չէ, ինչպես նաև կեղծավոր:
Ամերիկացիներից շատերը նաև բացասաբար են արտահայտվել բժշկական ծրագրի մասին, որը հայտնի է "Obamacare" անվամբ: Ինչպես մեկնաբանում են վերլուծաբանները այսպիսի մակարդակի հասել էր նաև Ջորջ Բուշը: