Եվրագոտու 17 երկրներում գործազրկության մակարդակը շարունակում է աճել: Մարտ ամսին այն սահմանեց նոր ռեկորդ՝ բարձրանալով մինչև 12,1 տոկոս:

Այդ թիվը վերջին 23 ամիսների ընթացքում անընդհատ աճում է և ռեկորդային է համարվում այդ վիճակագրության անցկացումից ի վեր՝ սկսած 1995թ.-ից:

Առավել շատ գործազուրկներ կան Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում:

Այս տեղեկությունները հրապարակվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների մեկնած Իտալիայի նորանշանակ վարչապետ Էնրիկո Լետտայի այցի ֆոնի վրա:

Լետտան հանդես է գալիս կոշտ տնտեսական քաղաքականության դեմ և հայտարարել է, որ Եվրոպան պետք է կրկին վերածվի տնտեսական վերելքի շարժիչ ուժի, հաղորդում է BBC-ն:

Հեղինակ:
«Փաստինֆո»