Ճապոնիայում ոսկու գինը COVID-19 կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում հասել է ամենաբարձր արժեքի՝ վերջին 40 տարվա ընթացքում: Ճապոնիայում թանկարժեք մետաղների գինը որոշող Tanaka Kikinzoku ընկերությունն այսօր ոսկու մի գրամը վաճառում 6513 իենով (ավելի քան 60 դոլար), հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը: Սա 32 իենով ավելին է, քան ապրիլի 10-ին սակարկությունների ժամանակ:
Ոսկու գինը կտրուկ աճել է 1980-ի հունվարին, Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության և խորհրդային զորքերի՝ Աֆղանստան ներխուժումից հետո, երբ կար համաշխարհային ճգնաժամի սպասում։