Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը հաստատել է, որ կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում դեռևս չի հասել իր գագաթնակետին, գրում է Euractiv-ը:
Մահացության վերաբերկալ մոնիթորինգը ցույց է տվել, որ կորոնավիրուսից մահացությունն ավելի բարձր է, քան սպասվում էր Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մալթայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում, հիմնականում 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում:
Չնայած Իտալիայից և Ավստրիայից ստացված վերջին տվյալներին, համաձայն որոնց՝ նոր դեպքերի և մահերի թիվը նվազում է, «ներկայումս չկա որևէ տեղեկություն, որ համաճարակն իր գագաթնակետին է հասել»,- նշվում է զեկույցում:
«Դեռ վաղ է հապճեպ չեղարկել հեռավորության պահպանման բոլոր միջոցները։ Նույնիսկ, եթե այդ կոշտ միջոցառումները կարող են շատ կործանարար լինել հասարակության համար թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով»,- նշել է կենտրոնի տնօրեն Անդրեա Ամմոնը: