Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում գրանցվել է կորոնավիրուսի դեպք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

 
 
 

«Այո, քաղաքապետարանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպք, բայց այլ մանրամասներ ասել չեմ կարող»,-նշեց նա:

Հարցին, թե վարակվածը քաղաքապետ Մարությանի քարտուղարն է, նա պատասխանեց. «Աշխատակազմի անդամների վերաբերյալ անձնական տեղեկատվություն մեկնաբանել չեմ կարող»:

Նշենք, որ այսօր մամուլում տարածվեց, որ վարակակիրը Մարությանի քարտուղարն է: