Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Քերալայի նահանգում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոն։
«Քերալայի նահանգում նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպք է արձանագրվել մի ուսանողի մոտ, որը սովորում է Ուհանի համալսարանում»,- ասված է հայտարարության մեջ: Հիվանդի վիճակը գնահատվում է՝ կայուն, նա գտնվում է հսկողության ներքո:
Ինչպես հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆիլիպինների առողջապահության նախարարությանը, ֆիլիպինցի մասնագետները գրանցել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Վիրուսը հայտնաբերվել է մի չինուհում մոտ, որը հունվարի 21-ին Չինաստանի Ուհան քաղաքից երկիր է ժամանել Հոնկոնգով: Ժամանումից չորս օր անց նրա մոտ հազ են նկատել եւ հոսպիտալացրել են: Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: