Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը անցել է 1,8 մանաթը, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 23-ի դրությամբ սեւ շուկայում դոլար մանաթ փոխարժեքը տատանվել է 1,80-1,85 մանաթի սահմաններում:
Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմում է 1,7146 մանաթ, այսինքն' պաշտոնական փոխարժեքի եւ սեւ շուկայում գործող փոխարժեքի միջեւ առկա է 5-8 տոկոսի տարբերություն:
Պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո ադրբեջանական բանկերը սկսել են կամայական բարձր փոխարժեքներ սահմանել:
AGBank, UniBank, Bank VTB բանկերը սահմանել են 1, 7832 եւ ավելի փոխարժեքներ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք: