Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է վերջին 15 տարիների ամենամեծ ճեղքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Ադրբեջանի Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հունվարի 11-ին հայտնել է, որ Ադրբեջանի 2017թ-ի բյուջեի կատարողականը տեղի է ունեցել նախապես որոշվածի 98 տոկոսի չափով` կազմելով 16 447 և 17 588 մլն մանաթ:
«Չնայած այն հանգամանքին, որ կանխատեսվող բյուջեից 736 մլն մանաթով քիչ միջոցներ են ներառվել մաքսային կոմիտեից ստացված եկամուտների 16 տոկոսով (359 մլն մանաթ) շատ լինելու, ներքին շուկայում լրացուցիչ կարճաժամկետ պետական պարտատոմսերի վաճառքի եւ բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին բյուջետային հիմնարկների ներկայացրած հայտերը հաստատված պետական բյուջեի շրջանակներում ամբողջովին կատարվել են»,- նշել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը:
Շարիֆովը նշել է նաև, որ պետական բյուջեի ճեղքվածքը կազմել է նախապես ընդունված վերին շեմից 34 մլն մանաթով պակաս:
« Հատկապես պետք է ընդգծել համախմբված բյուջեի կատարման ընթացքում դրական դինամիկան: Այսպիսով` համախմբված բյուջեի ճեղքվածքը չնայած կանխատեսվում էր 7,6 մլրդ մանաթի չափով (ՀՆԱ-ի 11,1 տոկոս) տարվա արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 1,5 տոկոսի չափով պակաս:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Ռոֆշան Աղաևն ի տարբերություն Ադրբեջանի ֆինանսների նախարարի նշում է, որ Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեի ճեղքվածքը եղել է վերջին 15 տարում ամենամեծը:
Տնտեսագետը նշում է, որ 2017թ-ի բյուջեի մուտքերը 319 մլն, ծախսերը 353 մլն, իսկ դեֆիցիտը 34 մլն մանաթով պակաս են կատարվել:
«Բանն այն է, որ 2017թ-ին Ադրբեջանում գրանցվել է վերջին 15 տարիների բյուջեի ամենաբարձր դեֆիցիտը: Բյուջեի դեֆիցիտը նախորդ տարում կազմել է 1,141 մլն մանաթ»,-նշել է տնտեսագետը:
Տնտեսագետը հայտնել է, որ սրանից առաջ բյուջեի դեֆիցիտի ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010թ-ին` 363 մլն մանաթ և 2014թ-ին 308 մլն մանաթ:
«Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է ռեկորդային դեֆիցիտ` նախորդ անգամից 3 անգամով ավելի»,- եզրափակել է տնտեսագետը: