Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան հասել է 1 մլն-ում 393,1 մասի, ինչը 41%-ով ավելի է 1750թ.-ի ցուցանիշից, արձանագրում է RBC-ն և առաջարկում խոր շնչել:

 

Արդյունաբերական հեղափոխության սկսվելու տարում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն-ում 278 մաս:

 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով էլ CO2-ի աճի տեմպերն անցած տարի ամենաբարձրն են եղել' տասնամյակի կտրվածքով:

 

Ռեկորդային են եղել նաև հիմնական ջերմոցային գազերի' մեթանի և ազոտի օքսիդի ավելացումները մթնոլորտում:
1990-2012 թթ. ընթացքում մթնոլորտում ջերմոցային գազերի ընդհանուր կոնցենտրացիան եռապատկվել է:

 

Այս ամենի հիմնական պատճառը, ըստ փորձագետների, մարդն ու նրա գործունեությունն են, առաջին հերթին' վառելիքի արդյունահանելի տեսակների օգտագործումը:

 

Աղբյուրն այս առիթով հիշում է կլիմայաբան Ջեյմս Հանսենի կանխատեսումը, որի համաձայն մեր մոլորակին կարող է սպառնալ Վեներայի ճակատագիրը' օվկիանոսները կգոլորշիանան, իսկ ջերմաստիճանը կկազմի մի քանի հարյուր աստիճան: