NASA-ն եւ SpaceX ընկերությունը փետրվարի 11-ին Falcon 9 տանող հրթիռի միջոցով հաջողությամբ իրականացրել են տիեզերք DSCOVR արբանյակի արձակումը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետից, որը գտնվում Է Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանի մոտ: Ապարատը նախատեսված Է Արեգակի եւ Երկրի մթնոլորտի դիտարկման համար, տեղեկացնում Է Արմենպրես»-ը:

 

SpaceX-ում նաեւ հայտնել են, որ եղանակային պայմանները թույլ չեն տա ծովային հարթակի միջոցով «բռնել» եւ պահպանել Favcon 9-ի առաջին աստիճանը, որն ավելի վաղ միշտ ընկնում Էր Ատլանտյան օվկիանոսի ջրերը:

 

DSCOVR-ը համատեղ ստեղծել են NASA-ն եւ ԱՄՆ-ի Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը: Ենթադրվում Է, որ այն կգտնվի Երկրի եւ Արեգակի միջեւ՝ մեր մոլորակից մոտավորապես 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ապարատի միջոցով հետազոտողները կհետեւեն Արեգակին, մասնավորապես, կգրանցեն երկրամագնիսական փոթորիկները, պսակային զանգվածի արտանետումները եւ արեգակնային քամու փոփոխությունները:

 

Բացի դրանից, DSCOVE-ը գիտնականներին տեղեկատվություն կհաղորդի Երկրի մթնոլորտի եւ դրա կազմության փոփոխությունների մասին: