2015 թվականի ամենասպասված աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Արեգակի լրիվ խավարումը, որի ընթացքում Լուսինը կփակի մեր լուսատուն, տեղի կունենա մարտի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց համար, ովքեր չեն կարողանա անձամբ տեսնել այս հետաքրքրական երեւույթը, հեռարձակում կկազմակերպվի Համացանցում:

 

Խավարումը կսկսվի Հյուսիսային Ատլանտիկայում, այնուհետեւ, անցնելով Ֆարերյան կղզիներով եւ Նորվեգական ծովով, Լուսնի ստվերը կհասնի Շպիցբերգենի արշիպելագ, իսկ հետո հյուսիս՝ դեպի Հյուսիսային բեւեռ: Առավելագույն խավարման կետը կլինի Նորվեգական ծովում՝ Իսլանդիայից արեւելք ընկած շրջանում: Այնտեղ խավարման ամենամեծ տեւողությունը կհասնի 2 րոպե 47 վայրկյանի:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, խավարման մասնական փուլեր տեսանելի կլինեն Եվրոպայում եւ Ռուսաստանի մի մասում: