Ինդոնեզիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միլիոնավոր բնակիչներ մարտի լույս 9-ի գիշերն ականատես են եղել Արեգակի լրիվ խավարմանը: Ամենից լավ հազվագյուտ երեւույթը տեսանելի Է եղել Ինդոնեզիայի արեւմուտքի բնակիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշվում Է, Լուսինն սկսել Է Արեգակի սկավառակն իրենով ծածկել առավոտյան 6:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 3:19-ին) եւ այն լիովին փակել Է մոտավորապես մեկ ժամ անց: Մասնակի խավարումը կարելի Էր դիտել Սումատրայում եւ Բոռնեոյում:
Ինչպես հաղորդվում Է, խավարումը դիտելու համար Ինդոնեզիայի արեւմուտք Էին ժամանել 10 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներ: Խավարման պատվին կազմակերպվել Էր փառատոն՝ կենդանի երաժշտությամբ, միջոցառումներ են անցկացվել երկրի ամբողջ արեւմուտքում:
Ավստրալիայում եւ Արեւելյան Ասիայի երկրներում կարելի Էր դիտել մասնակի խավարումը: