2014 ֆինանսական տարում (2014 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը) ճապոնական ավտոկոնցեռնները երկրի ներսում ռեկորդային թվով ավտոմեքենաներ են հետ կանչել հայտնաբերված թերությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ին հաղորդել Է Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը:

 

Ըստ նախարարության տվյալների՝ անցած տարվա ընթացքում տեղական արտադրողները լրացուցիչ տեխնիկական սպասարկման համար հետ են կանչել ավելի քան 9,55 մլն վաճառված ավտոմեքենա: Սա ամենամեծ ցուցանիշն Է 1969 թվականից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել: Ճապոնիայում ավտոարտադրանքի հետկանչման բոլոր դեպքերի գրեթե երրորդ մասը՝ մոտավորապես 3,05 միլիոնը, կապված Է եղել Takata ընկերության արտադրության անվտանգության բարձիկների թերությունների հետ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այդ խնդիրն ունեցել են աշխարհի գրեթե բոլոր ավտոկոնցեռնները: Ընդհանուր առմամբ համաշխարհային այն ավտոարտադրողները, որոնց մեքենաները հանդերձված են եղել արատավոր անվտանգության բարձիկներով, հարկադրված են եղել հետ կանչել ավելի քան 22 մլն ավտոմեքենա: