Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել: Փետրվարին պետության ներկայիս ղեկավարի կողմից իրականացվող քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացիների թիվը հասել Է 79 տոկոսի: Այդ մասին վկայում են յուրաքանչյուր ամիս անցկացվող հարցման տվյալները, որը Սոցիալական հետազոտությունների ինստիտուտը կատարել Է Journal du dimanche թերթի համար:
Ինչպես ցույց Է տվել հասարակական կարծիքի հետազոտույթունը, Օլանդի ժողովրդականության մակարդակը հունվարի համեմատությամբ նվազել Է 2 տոկոսով: Ընթացիկ ամսին նախագահին աջակցություն Է հայտնել հանրապետության բնակիչների միայն 20 տոկոսը: Նրանց միայն 2 տոկոսն Է «շատ գոհ» Օլանդի աշխատանքից, մնացած 18 տոկոսը «ավելի շուտ գոհ Է» քաղաքական գործչի գործողություններից:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նույն այդ ժամանակահատվածում պետության գործող ղեկավարի հակառակորդների թիվն աճել Է 2 տոկոսով: Հարցվածների այս կատեգորիայում 39 տոկոսը հայտարարել Է, որ «ավելի շուտ դժգոհ Է» Ֆրանսուա Օլանդի աշխատանքից: Եվս 40 տոկոսը նշել Է, որ «խիստ դժգոհ Է նրա քաղաքականությունից»: Պատասխանից ձեռնպահ Է մնացել հարցման մասնակիցների 1 տոկոսը: