Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վստահության վարկանիշը պետության ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ ընկել Է մինչեւ 19 տոկոսի նշագիծ: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով TNS Sofres եւ Sopra Group ընկերությունների կողմից անցկացված հարցման տվյալներին:

 

Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ, որն անցկացվել Է նախքան պետության ղեկավարի մամուլի ասուլիսը եւ այն մասին հաղորդագրությունների ստացվելը, որ երկրում գործազրկության մակարդակը չի նվազել, նախագահին չվստահողների թիվն աճել Է 2 տոկոսով՝ մինչեւ 78 տոկոս: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել Է պատասխանել նախագահին իր վստահությանը վերաբերող հարցին:

 

Օլանդի ընթացիկ վարկանիշը, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2012 թվականի մայիսի 15-ին, նախագահի ամենացածր վարկանիշն Է Հինգերորդ Հանրեպետության ողջ պատմության (1958 թվականից) ընթացքում: Այսպես, բարձր պաշտոնում ընտրվելուց 21 ամիս անց Ժակ Շիրակին իրենց վստահության մասին հայտարարել Էին Ֆրանսիայի քաղաքացիների 35 տոկոսը, իսկ Նիկոլա Սարկոզիին՝ 37 տոկոսը: