Ադրբեջանական վերջին ագրեսիան կրկին ոտքի հանեց խորհրդարանական ընդդիմությանը․ մարդիկ հավաքվեցին ԱԺ-ի մոտ, հայտարարվեց Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացի մեկնարկի մասին։
Հանրահավաքային հայտնի շրջափուլից հետո, արդյո՞ք այս անգամ կհաջողեն ՀՀ գործող իշխանությունների ընդդիմախոսները, թե՞ նորից հայտնվելու ենք «կոտրած տաշտակի» առջև։
«Իմպիչմենտի գործընթացն, իհարկե, ձախողվելու է ու դրա համար կան մի քանի հիմնավոր պատճառներ: Խորհրդարանական ընդդիմության վարկանիշը ցածր է՝ հասարակությանը կոնսոլիդացնելու համար, իսկ առանց ակտիվ փողոցի՝ նման գործընթաց գեներացնել հնարավոր չէ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա պնդմամբ՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածուի հարցում չեն կարող գալ կոնսենսուսի․ դա, գրեթե, ակնհայտ է:
«Վերջապես, տիտղոսային ընդդիմությունը չունի երկրի զարգացման ռացիոնալ ծրագրեր»,-ընդգծեց քաղաքական գործիչը։
Արա Ալոյան