ՌԴ-ի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը մայիսին հավանություն Է տալիս ռուսաստանցիների 83 տոկոսը: Այդ մասին մայիսի 29-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնի» սոցիոլոգները:
Նրանց տվյալներով՝ մարտի սկզբին պետության ղեկավարի գործունեության հավանության վարկանիշը 72 տոկոս Էր, իսկ հունվարին՝ 65 տոկոս:
Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում ռուսաստանցիների շրջանում նախագահի աշխատանքից դժգոհողների թվաքանակը կրճատվել Է կրկնակի (34 տոկոսից մինչեւ 16 տոկոս), ինչը ցույց Է տվել մայիսի 23-26-ին սոցիոլոգների կողմից կատարված հարցումը, որին մասնակցել են Ռուսաստանի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1600 մարդ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:
«Լեւադա կենտրոնի» տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը մայիսին հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 65 տոկոսը (հունվարին՝ 48 տոկոս, ապրիլին՝ 60 տոկոս), հավանություն չի տալիս 34 տոկոսը (51 տոկոս, 38 տոկոս):
Այն, որ ընդհանուր առմամբ երկրի գործերը ճիշտ ուղղությամբ են ընթանում, այսօր հայտարարում Է հարցվածների 60 տոկոսն այն դեպքում, երբ հունվարին այդ ցուցանիշը 43 տոկոս Էր: Ներկայում հակառակ կարծիքն Է պաշտպանում հարցախույզի մասնակիցների 23 տոկոսը (հունվարին՝ 41 տոկոս):
ՌԴ-ի կառավարության գործունեությանն ընդհանուր առմամբ այժմ հավանություն Է տալիս ռուսաստանցիների 60 տոկոսը (հունվարին՝ 43 տոկոս), իսկ յուրաքանչյուր երկրորդը (50 տոկոս) գոհ Է խորհրդարանի ստորին պալատի աշխատանքից (36 տոկոս):