Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում աճել Է 265-ով եւ հասել 1112-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը մարտի 9-ին հայտնել Է իր ամենօրյա ամփոփագրում:

Ամենից շատ վարակվածներ (484) գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում: Բավարիայում գրանցվել Է 256 վարակված, Բադեն-Վյուրտեմբերգում՝ 199: Վարակման դեպքեր են գրանցվել 16 երկրամասերից 15-ում:

Ինչպես հայտարարել են RKI-ում, վարակման ռիսկը մնում Է չափավոր: ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանն ավելի վաղ ասել Է, որ հիվանդության տարածման բարձրակետը երկրում դեռ չի անցել: Նաեւ նա հայտարարել Է, որ հիվանդության դեպքերի 80 տոկոսը պացիենտների մոտ ընթանում Է թեթեւ ձեւով կամ ընդհանրապես առանց ախտանշանների: Նախօրյակին Շպանը հանձնարարել Է չեղարկել 1000-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր զանգվածային միջոցառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: