Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42616-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 850 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան երկու դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 254 է: Փաստացի բուժվում է 5605 մարդ: Առողջացել է 214 քաղաքացի։