Մայիսին ծրագրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

 

 

Միևնույն ժամանակ չի հաստատվել շրջանառվող այն տեղեկությունը, թե Պուտինը մայիսին այցելելու է Ադրբեջան:

 

 

Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Պուտինն Ադրբեջան կժամանի մինչև ամառվա վերջ: Այցը հավանաբար կապված կլինի Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հետ: