Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն զգալիորեն աճել Է:

 

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտի (lfor) հրապարակած հարցման համաձայն՝ պետության ղեկավարի ժողովրդականությունը համաքաղաքացիների շրջանում հասնում Է 40 տոկոսի: Այսպիսով, աճը կազմել Է ավելի քան 20 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ֆրանսիայի պատմության մեջ այսչափ կարճ ժամանակում ժողովրդականության վարկանիշի նման սրընթաց աճը ռեկորդ Է»,-»Ֆրանսպրես» գործակալությանն ասել Է lfor-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին:

 

Հարկ հիշեցնել, որ ավելի վաղ Ֆրանսուա Օլանդին եւս մեկ ռեկորդ Էր պատկանում: Դեռ անցած տարվա աշնանը նախագահի ժողովրդականությունն ընկել Էր մինչեւ 13 տոկոսի նշագիծ, ինչը երբեք չի եղել Հինգերորդ հանրապետության գոյության ողջ ժամանակաշրջանում: Դեռ ավելին, մխիթարական չԷին 2017 թվականի կանխատեսումները, երբ Ֆրանսիայում պետք Է կայանան հերթական նախագահական ընտրությունները: Ֆրանսիացիների մեծամասնությունը հայտարարել Էր, որ ներկայիս տնտեսական իրադրության եւ գործազրկության պահպանման պայմաններում իրենք չեն ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի երկրորդ ժամկետի համար:

 

Մինչդեռ այժմ ազգը դժվարին պահին համախմբվել Է իր ղեկավարի շուրջը, արձանագրում են ֆրանսիացի դիտորդները: Դա, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, վերաբերել Է նաեւ կառավարության ղեկավարին. ահաբեկչական գործողություններից հետո լրջորեն աճել Է վարչապետ Մանյուել Վալսի վարկանիշը, որի գործունեությանը ներկայում հավանություն Է տալիս ֆրանսիացիների 60 տոկոսը: