Մինչ Ռուսաստանը շարունակում է Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողությունը, իսկ ԱՄՆ-ն ձևացնում է, որ նույնպես մասնակցում է դրան, խաղի մեջ մտնում է երրորդ ուժը՝ Ֆրանսիան: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը:
Ֆրանսուա Օլանդը գրեթե հավակնում է համաշխարհային հրամանատարի դերի, և միևնույն ժամանակ, ըստ երևույթին, ընտրություններից առաջ ակնկալում է բարձրացնել իր վարկանիշները:
Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո Ֆրանսիայի նախագահն իր վրա վերցրեց պետությունների հաշտարարի դերը: Բնական է՝ ոչ առանց սեփական շահի: