The Wall Street Journal-ի սյունակագիր Սվանտե Կոռնելի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Վլադիմիր Պուտինը ապակառուցողական դեր է խաղում, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը դա չի նկատում: Ամերիկյան իշխանությունները նույնիսկ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը և Ռուսաստանի դիրքորոշումը լիովին համընկնում են: Սակայն, հոդվածի հեղինակը վստահ է՝ ժամանակն է, որպեսզի Վաշինգտոնը հասկանա, որ Մոսկվան խնդրի մի մասն է, այլ ոչ թե լուծումը:
«Վտանգված է այս զգայուն տարածաշրջանի ապագան, որում գերակայում է Կրեմլը և որը գտնվում է Եվրասիայի ավելի մասշտաբային քաղաքական և գաղափարական սահմանների խաչմերուկում»,- ասում է հեղինակը:
Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, Օբամայի վարչակազմը, ըստ երևույթին, գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը «գոյություն ունի վակուում», և որ այն մեկուսացված է տարածաշրջանում առկա լարվածություններից, ինչպես նաև «ապակառուցողական դերից, որը խաղում է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը»:
Ժամանակն է՝ Վաշինգտոնը տեսնի, որ Մոսկվան խնդրի մի մասն է, այլ ոչ թե դրա լուծումը, և ամերիկյան իշխանությունները պետք է իրենց վրա վերցնեն հակամարտությանը խաղաղ ճանապարհին փոխանցելու նախաձեռնությունը»,- համոզված է Սվանտե Կոռնելը: