Ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց միջազգային ծրագիր՝ Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով, սակայն դա կարող է հաղթանակ համարել միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, որն ապրում է «ֆանտաստիկ դիվանագիտության» աշխարհում, գրում է The Wall Street Journal-ը:

 

 

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևը չի նշանակում, որ ԱՄՆ-ին հաջողվել է վերջ դնել Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմին: Պարբերականն ընդգծում է, որ պետքարտուղար Ջոն Քերին հպարտանում է այն փաստով, որ ԱՄՆ-ին և Ռուսաստանին հաջողվել է միաձայն որոշման հասնել: Սակայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը, ով ոչ այնքան էլ լավատեսական չէ տրամադրված ՄԱԿ-ի բանաձևին, կարծես թե շատ ավելի իրատեսական է թվում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարող է գոհ լինել, որ Միացյալ Նահանգներն այլևս չեն պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի վրա:

 

 

Տեղի ունեցածի ֆոնի վրա՝ հակառուսական պատժամիջոցները, հնարավոր է շուտով չեղյալ համարվեն: Հեղինակի կարծիքով՝  դա հերթական ապացույցն է, որ ՌԴ-ն հասել է Սիրիայում ռազմական գործողությունների իր ռազմավարական նպատակներին՝  չնայած Օբամայի զգուշացումներին, որ ռուսները «ճահճում կհայտնվեն» այս պատերազմում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝  ՄԱԿ-ի բանաձևը նրանց համար հերթական «փաստերի դեմ տարած հաղթանակ է», գրում է պարբերականը: