Սիրիայից զորքերը դուրս բերելու Պուտինի անսպասելի որոշումը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Սեստանովիչը խելացի քայլ է համարում, սակայն զգուշացնում է, որ այս ծրագիրը կարող է աշխատել իր հեղինակի դեմ: Wall Street Journal-ի համար հոդվածում փորձագետը կանխատեսում է Ռուսաստանի համար իրադարձությունների զարգացման երեք տարբերակները:
Պուտինը երբեք չի ձգտել, որպեսզի ռազմական արշավը Սիրիայում հետաձգվի: Ըստ Սեստանովիչի, ՌԴ նախագահը հասել է նրան, ինչը որ ցանկացել է, օգուտ չի տեսել սիրիական պատերազմում լիարժեք մասնակցության մեջ, և հնարավոր է, հանրային կարծիքի հարցումներից իմացել է, որ միջամտությունը կհանգեցնի իր վարկանիշի նվազմանը: «Ընդհանուր առմամբ, խելացի քայլ է նրա կողմից», - տալիս է իր գնահատականը փորձագետը:
Սակայն զորքերի դուրս բերումը, ըստ փորձագետի, կարող է նաև ընդդեմ Պուտինի շրջվել: Հոդվածում Սեստանովիչը առաջարկում է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ: Առաջին՝ Վլադիմիր Պուտինը կարգադրել է դուրս բերել հիմնական զորքերը Սիրիայից, սակայն, եթե դուրս բերման տեմպը չափազանց դանդաղ լինի, կամ զինվորների թիվը՝ աննշան, դա, Սեստանովիչի գնահատմամբ՝ միայն կհաստատի Պուտինի հեղինակությունը՝ որպես ոչ վստահելի քաղաքական գործչի: «Հիշեք, նա ասել է, որ ոչ մի ռուս զինվոր չկա Ուկրաինայում, սակայն նրանք այնտեղ էին: Նա հայտարարել է եվրոպացի առաջնորդներին, որ գնալու է Ուկրաինայից, բայց չի գնացել: Եթե Սիրիայում նա գործելու է նույն կերպ՝ դա մեզ թանկ կարժենա», - գրում է փորձագետը:
Երկրորդ՝ Բաշար Ասադի դիրքերը կսկսեն թուլանալ, ենթադրում է Սեստանովիչը: Վլադիմիր Պուտինը ռազմական գործողությունը սկսել է անցյալ տարվա աշնանը, երբ սիրիական ռեժիմը կախված էր թելից: Թվում է, թե Ռուսաստանի նախագահին հաջողվել է կայունացնել իրավիճակը, սակայն, եթե հիմա Ասադի իշխանությունը սկսի թուլանալ՝ ի՞նչ է նախաձեռնելու Պուտինը, հարցնում է հեղինակը: Նա ստիպված կլինի ընտրել՝ կրկին զորքեր մտցնել, կամ թույլ տալ, որպեսզի Ասադի ռեժիմն ընկնի: Ըստ Սեստանովիչի, Պուտինն այս հարցով արդեն սխալվել է իր կանխատեսումներում. 2008 թ. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նա «կորած» է համարել, իսկ 2014 թ.. նա կարծես թե սպասում էր, որ ուկրաինացի «անջատողականները» հեշտությամբ կընդլայնեն իրենց տարածքներըը, և երկու անգամ էլ սխալվել է:
Երրորդ՝ Արևմտյան իշխանությունները կսկսեն ավելի ակտիվ գործել: Ռուսաստանի նախագահը, հնարավոր է, գտնում է, որ նա բավականաչափ բան է արել, որպեսզի պահի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ Սիրիայում ավելի ակտիվ գործողություններից, սակայն, եթե Ժնևում բանակցությունների հերթական փուլը փակուղի մտնի՝ փախստականների հոսքը կշարունակվի, իսկ «Իսլամական պետությունը» ուժեղ կմնան, Արևմուտքն էլ ստիպված կլինի գործել:
Այսպիսով, եզրակացնում է Սեստանովիչը, Պուտինն իրեն որպես հմուտ ռազմավար է դրևորել, սակայն նրա ծրագիրը դեռևս կարող է չաշխատել: