ԱՄՆ-ը վերանայել Է 2014 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանը, ինչը կապված Է այն բանի հետ, որ նախագահ Համիդ Քարզայը հրաժարվում Է ստորագրել անվտանգության բնագավառի վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը, տեղեկացնում Է The Wall Street Journal թերթը:
Նոր տարբերակի համաձայն՝ Սպիտակ տունը հնարավորություն Է ստանում դադար տալ, մինչեւ որ Աֆղանստանի ղեկավարը կթողնի իր պաշտոնը (հերթական նախագահական ընտրությունները երկրում նշանակված են 2014 թվականի ապրիլի 5-ին), եւ պետության նոր ղեկավարը, ինչպես ակնկալում Է Սպիտակ տունը, կստորագրի փաստաթուղթը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: