Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքի հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ կասկածյալները կարող են գտնվել Մեծ Բրիտանիայում, հաղորդում է The Wall Street Journal-ը:

 

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդի հետ կապված մի քանի մարդ գտնվում են Բիրմինգհեմի շրջանում: Ենթադրվում է, որ կասկածյալներից մեկը հավանաբար Մեծ Բրիտանիայում է գտնվել մինչև ահաբեկչությունները:

 

Պարբերականը նշում է, որ քաղաքում կան իսլամիստական կազմակերպությունների հետ կապված մարդիկ: Բիրմինգհեմի բնակիչ Ջունայդ Հուսեյնը Սիրիա է մեկնել և դարձել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ցանցահեն: Նա սպանվել է Ռաքքայում՝ ԱՄՆ օդային հարձակումներից մեկի ժամանակ:

 

Լոնդոնի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանություններից: