Իրանը հաջորդ տասնամյակի վերջին կարող Է դառնալ Եվրամիությանը բնական գազի խոշոր մատակարար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ԵՄ-ի՝ անունը չնշված մի պաշտոնյայի եւ եվրոպական Էներգետիկական ընկերություններից մեկի ներկայացուցչին:
Աղբյուրի խոսքով՝ Եվրամիության կողմից իրանական գազի ներմուծումը 2030 թվականին կարող Է կազմել տարեկան 25-35 մլրդ խորանարդ մետր: Ներմուծման նման ծավալը համապատասխանում Է Հյուսիսային Ամերիկայից գազի ներկայիս մատակարարումներին, եւ այն կօգնի ԵՄ-ին՝ նվազեցնել կախվածությունը ռուսական գազի գնումից, գրում Է հրատարակությունը:
Ռուսաստանը ներկայում տարեկան ԵՄ-ին մատակարարում Է շուրջ 130 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: