Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականի լրագրողները հոդված են հրապարակել այն մասին, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները որպես ապաստան օգտագործում Սիրիայի խոշորագույն ամբարտակը:

 

Պարբերականի թղթակիցներին հաջողվել է պարզել, որ գրոհայինները թաքնվում են խոշոր ամբարտակի շենքում (Եփրատում Տաբկա ամբարտակ), որը գտնվում է Ռաքքայի մոտ: Այնտեղ ահաբեկիչները թաքցնում են նաև կարևոր պատանդներին:

 

Բանն այն է, որ նման ապաստանով զինյալները կարող են պաշտպանել իրենց, քանի որ ոչ ոք չի ռմբահարի այդ պատնեշը: Դրան հասցված ցանկացած ավիահարվածի դեպքում Սիրիայում ուժեղ ջրհեղեղ կսկսվի: Այդ տեղեկատվությունը հաստատել են փորձագետները:

 

Այդ ամբարտակի շնորհիվ ԻԼԻՊ-ի գրոհայինները չեն վախենում իրենց կյանքի համար: Հենց այնտեղ էլ նրանք թաքցնում են բարձրաստիճան պաշտոնյաների և պատանդների, որոնց համար կարող են շատ գումար ստանալ: