Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել է մեկ տոկոսային կետով: Այդ մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 4-ին:

 

Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել է մինչեւ 61 տոկոս: Նախօրյակին այդ ցուցանիշը կազմում էր 60 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը՝ 1 տոկոսային կետով պակաս, քան մայիսի 3-ին:

 

Հարցումը Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով անցկացվել է OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից:
Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: