Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըքի շրջանի իշխանությունները նախաձեռնել են «Մեկ գագաթ, չորս երկիր» ծրագրի հետ կապված միջոցառումը, որի շրջանակներում սեպտեմբերի 27-29-ը կազմակերպվել է վերելք դեպի Թուրքիայի տարածքում իր բարձրությամբ 6-րդը համարվող Սիս (Փոքր Մասիս) լեռան գագաթը:

 

Այս մասին գրում է լրատվական կայքերից մեկը` տեղեկացնելով, որ միջոցառմանը մասնակցել են թվով 76 լեռնագնացներ: Լեռնագնացները ոչ միայն Թուրքիայի տարբեր շրջաններից են, այլև արտերկրից: Լեռան գագաթը բարձրանալուց հետո լեռնագնացները խնջույք են կազմակերպել: