Շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգը դպրոց է վերադառնում մեկամյա ընդմիջումից հետո: Այդ մասին նա հայտնել Է Twitter-ի՝ իր էջում:
17-ամյա էկոակտիվիստուհին նշել է, որ շատ ուրախ է «վերջապես կրկին վերադառնալու դպրոց»՝ հաղորդագրությանը կցելով իր լուսանկարը՝ հեծանվով՝ ուսապարկը թիկունքին:
Գրետա Թունբերգը հայտնի դարձավ անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ում ունեցած հուզական ելույթից հետո, որը հասարակական մեծ արձագանք հարուցեց: Կլիմային նվիրված գագաթնաժողում իր ելույթում նա մեղադրեց աշխարհի ղեկավարներին, որ իրենց սին խոստումներով նրանք իրենից խլել են իր երազանքներն ու մանկությունը, ինչպես նաեւ միջազգային հանարակցությանը կշտամբեց, որ բավականաչափ բան չի անում մթնոլորտի աղտոտհման դեմ պայքարի համար:
2018 թվականին Գրետան դպրոցական դասադուլ սկսեց կլիմայի փոփոխման դեմ. յուրաքանչյուր ուրբաթ նա միայնակ ակցիա էր անցկացնում Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ: Նրա օրինակին հետեւեցին շատ երկրների ուսանողներ և դպրոցականներ: