Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել Է բնապահպանության ոլորտի մրցանակից՝ հայտարարելով, որ «կլիմայական շարժմանն այլեւս անհրաժեշտ չեն մրցանակներ»:
«Մենք այն երկրներից ենք, որոնք հնարավորություն ունեն գործադրելու առավելագույն ջանքեր (շրջակա միջավայրի պաշտպանության համար – խմբ.): Եվ այնուամենայնիվ մեր երկրներն, ըստ Էության, ոչինչ չեն անում: Ուստի, քանի դեռ դուք չեք սկսել գործել…, ես գերադասում եմ չընդունել Հյուսիսային խորհրդի Բնապահպանական մրցանակը»,- գրել Է Թունբերգը ինստագրամում:
«Մեզ անհրաժեշտ Է, որ քաղաքական գործիչներն ու իշխանության գլուխ կանգած մարդիկ սկսեն անսալ արդի առաջավոր գիտությանը»,- հավելել Է ակտիվստուհին: Միեւնույն ժամանակ Թունբերգը շնորհակալություն Է հայտնել Հյուսիսային խորհրդին նրա որոշման համար եւ նշել, որ իր համար դա մեծ պատիվ Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: