Bravo.am-ը գրել է.
Շոումեն Միխայիլ Գալուստյանը զգալիորեն նիհարել է ու արդյունքով կիսվել Ինստագրամի իր հետեւորդների հետ: Լուսանկարը նա մեկնաբանել է այսպես. «Ի՞նչ է քեզ հետ կատարվում, Գալուստյան»:

Շատերը մեկնաբանություններում գովել են դերասանին ու նշել, որ արտակարգ տեսք ունի, գտնվել են նաեւ այնպիսինները, որոնք համարում են՝ Գալուստյանին չի սազում նիհար լինել:

Նա խոստովանել է, որ 14 կգ քաշ է կորցրել այն բանից հետո, երբ հրաժարվել է իր սիրելի խորովածից: Գալուստյանի խոսքով՝ որոշակի պահից հետո էլ չի հետեւել իր սննդակարգին, սակայն վերջին շրջանում գիտակցաբար հրաժարվել է յուղոտ մսից՝ նախապատվությունը տալով հավին: Դերասանը չի պատկերացրել, որ առողջ սնունդը եւս կարող է համեղ ու բազմազան լինել: