Հայաստանի' Եվրամիություն (ԵՄ) ինտեգրման շանսերը մշուշոտ են և կախված են մի շարք գործոններից: ԵՄ անդամակցության համար պահանջվում են լուրջ քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումներ, որոնք դեռևս տեսանելի չեն։

Թուրքիան, օրինակ, 1987 թվականից սպասում է իր անդամակցությանը, սակայն չլուծված խնդիրները շարունակում են խանգարել գործընթացին: Միևնույն ժամանակ, Խորվաթիան 2003-ից մինչև 2013 թվականը կատարեց անհրաժեշտ քայլերը և դարձավ ԵՄ անդամ։

Այսպես, ԵՄ անդամ դառնալու համար կարելի է տասնամյակներ սպասել: Ու կարևորագույն հարցեր են առաջանում. երկիրը, դուրս գալով բոլոր համակարգերից, ինչպե՞ս է զարգացնելու իր տնտեսությունը, ո՞ր համակարգերում է ընդգրկված լինելու, երբ նա, դիցուք, դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում: