ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում և պատահական չեն ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ' ՌԴ-ից հնչող արձագանքները:
Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է:
Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ, իսկ թե ինչպիսին կլինի այս պրոցեսի վերաբերյալ ՌԴ հետագա քայլերը' միայն կարելի է կանխատեսել»: