Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ցանկանում է, որ իրեն միջազգային ասպարեզում ճանաչեն որպես բարոյական արժեքների լեգիտիմ պաշտպան, The Jerusalem Post-ի սյունակում գրել է թերթի գլխավոր փոխխմբագիր Թամար Ուրիել-Բեերին:

Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում գլխավոր խնդիրն այն չէ, որ իսրայելական իշխանությունները համաձայնում են զենք վաճառել (իմանալով, թե ինչ ավերածությունների է դա հանգեցնում), այլ այն, որ նրանք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նշել է նա։