Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Trend գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 20-ին այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից:

 

Անկարան ոչ մի նշանակություն չի տալիս 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ Եվրախորհրդարանի կոչին, ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում: Ասվում է նաև, որ Անկարան սադրիչ է համարում Թուրքիային ուղղված Եվրախորհրդարանի կոչը:

 

«Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է համատեղ հանձնաժողով ստեղծել, որը կհետազոտի 1915թ. իրադարձությունները, սակայն հայկական կողմն անտեսում է այդ առաջարկը: Դա վկայում է այն մասին, որ չկա ոչ մի ապացույց, որ 1915 թվականին ցեղասպանություն է իրագործվել»,- ասել են Էրդողանի աշխատակազմում: