Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
«Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը՝ պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբարդը:
Կոնգրեսականը ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն այն չեն ճանաչում թուրքական լոբբիի պատճառով: