ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հրապարակախոս Պետ Բյուկենեն հաղորդել է Breitbart-ին, որ Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ի դաշնակիցն է «Իսլամական պետության» դեմ պայքարում: Վաշինգտոնը, ըստ նրա, ամեն դեպքում, ստիպված կլինի գործ ունենալ Մոսկվայի հետ, բայց նախկինում էլ Սպիտակ տունը ինչ-որ կերպ լեզու էր գտնում կոշտ և ավտորիտար ռուս առաջնորդի հետ:
«Պուտինը շատ դաժան ավտորիտար ղեկավար է: Ռուսաստանում միշտ էլ այդպես է եղել: Բոլոր թագավորները էին այդպիսին, և ի՞նչ' մենք չենք կարող լեզու գտնել նման մարդկանց հետ: Ի՞նչ է պատահել այս երկրի հետ», - ասել է ամերիկացի լրագրողը:
Ի պատասխան Պուտինի «տարածքային արկածների» քննադատությանը' Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս, Բյուկենենը հայտարարել է. «Ղրիմը նրան ավելի մոտ է, քան մեզ Պուերտո Ռիկոն»: Հանդիմանությանը, որ նա պաշտպանում է Պուտինին, Բյուկենենը հայտարարել է, որ դա այդպես չէ, և հավելել. «Դուք ստիպված կլինեք գործ ունենալ նրա հետ, ինչպես այս աշխարհում ապրող մարդկանցից մեկի հետ»:
«Պուտինը մեր դաշնակիցն է ԻՊ-ի դեմ պայքարում: Եվ նա ոչ մի խնդիր չունի այ բանի հետ, որպեսզի մեզ հետ միասին ռմբակոծի ահաբեկիչներին», - մեջբերում է Breitbart-ի կարծիքը: