ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմաnը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Bաշար Ասադը պետք է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շրջանակում հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը' վկայաչոլեվ Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

 

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ երկու առաջոնդրների հանդիպումը Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում տևել է շուրջ կես ժամ, և նրա գնահատմամբ, «եղել է բավականին հագեցած»:

 

 

Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: