Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, որը կայանալու է անհատական ձևաչափով, հույս ունի «կարևոր որոշումների» ընդունելու։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք շատ ենք կարևորում սեպտեմբերի 29 -ին Սոչիում կայանալիք բանակցությունները Պուտինի հետ: Պատվիրակություններ չեն լինի, մենք կհանդիպենք անհատական ձևաչափով: Մենք կքննարկենք ոչ միայն Իդլիբը, այլև ամբողջ Սիրիայի իրավիճակը, այն, ինչ ունենք և թե ինչպես շարունակել:

Մենք նաև կարևոր որոշումներ կընդունենք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», – ասել է Էրդողանը։