ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայանալիք իր հանդիպումը ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ ՍՆոուդենին ապաստան տալու հանգամանքով պայմանավորված երկու երկրների միջև ի հայտ եկած լարվածության ֆոնի վրա. գրում է Associated Press-ը:
Ընդ որում' ինչպես հայտնել է Սպիտակ տան գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ, ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է այցելել Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթնաժողովը, սակայն գագաթնաժողովում ռուս նախագահ Պուտինի հետ հանդիպում չի պլանավորում:
Չորեքշաբթի օրը ամերիկյան իշխանությունները պաշտոնապես տեղյակ կպահեն Ռուսաստանին նախագահի որոշման մասին: