Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով հունվարի 25-27-ը պետական այցով կլինի Հնդկաստանում, չի այցելի Ագրու, որտեղ գտնվում է Թաջ Մահալ դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքացին իշխանությունների ներկայացուցիչ Զոհաիր Բին Սագիրը: «Առավոտյան արտաքին գործերի նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ Օբաման Արգու չի այցելելու»,- ասել է նա:

 

ԱՄՆ նախագահը հունվարի 25-ին կլինի Հնդկաստանի մայրաքաղաքում, որտեղ հանդիպում կունենա երկրի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաև երկու երկրների գործարարների հանդիպումներ, հանդիպում Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիի և այլ քաղաքական գործիչների հետ:

 

ԱՄՆ նախագահի' Արգու կատարելիք այցը չեղյալ հայտարարելու պատճառները հայտնի չեն: